Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը՝ Խանտի Մանսիյսկի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված Մ20 տարեկանների միջազգային մրցաշարում:
Հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Նա տարել է 6 հաղթանակ, գրանցել է երկու ոչ-ոքի և կրել մեկ պարտություն՝ 4-րդ տուրում զիջելով ռուսաստանցի Վիկտորիա Լոսկուտովային: Մարիամ Մկրտչյանը կպարգևատրվի 300 հազար ռուբլով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Շանթ Սարգսյանն էլ երրորդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 5 միավոր և արժանանալով բրոնզե մեդալին: Նա մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Կիրիլ Շուբինին զիջել է ընդամենը 1 միավորով:
Անցկացրած 9 պարտիաներում Շանթ Սարգսյանը 2 հաղթանակ է տարել, 6 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել մեկ պարտություն: Շանթ Սարգսյանը կպարգևատրվի 300 հազար ռուբլով:
Կարծիքներ