Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրների
Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրների: Այդ մասին փետրվարի 11-ին հաղորդել Է Sueddeutsche Zeitung-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ, խոսքն ընդդիմադիրների եւ նրանց ընտանիքների մասին Է: թերթը վկայակոչում Է Գերմանիայի ՆԳ նախարարության պատասխանը՝ պատգամավորական հարցմանը:
Թերթի նյութում չկա ընդդիմադիրների անունները: Ավելի վաղ Բելառուսը լքել Էին նախագահի նախկին թեկնածուներ Սվետլանա Տիխանովսկայան եւ Վալերի Ցեպկալոն:
Օգոստոսին անցկացված Բելառուսի նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայան զբաղեցրել Է երկրորդ տեղը: Նրա կողմնակիցները չեն ճանաչել ձայների հաշվումների արդյունքները, եւ մինչեւ այսօր բողոքի ակցիաներ են անցկացնում:
Տիխանովսկայան ինքը երկիրը լքել Է արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Վալերի Ցեպկալոյի դեմ քրեական գործ են հարուցել, նա գտնվում Է հետախուզման մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում: Այս շաբաթ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ ձգտելու են հասնել Լիտվայից նրա արտահանձնմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ