Մեկ օրում ավելի քան 820 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Ավելի քան 820 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղում իրենց տները, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 825 մարդ։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 23 դիտակետերում:
Կարծիքներ