Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում հունիսի 13-ին և 14-ին, 17-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, 13-ին և 14-ին, 16-ին և 17-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 13-ին, 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ