Ֆիլիպինների ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիլիպինների ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սարանգանի քաղաքից (Մինդանաո կղզի) 179 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 498 հազար մարդ։ Օջախն ընկել է 33 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Կարծիքներ