Թայվանի ՊՆ-ն հայտնել է չինական կործանիչների ներխուժման մասին

Թայվանի ՊՆ-ն հայտնել է չինական կործանիչների ներխուժման մասին

Թայվանի ՊՆ-ն հայտնել է չինական ութ կործանիչների եւ երկու այլ ինքնաթիռների ներխուժման մասին: Դրանցից մեկը թռիչք է իրականացրել Բաշի ռազմավարական նեղուցով, հաղորդում է Reuters-ը:

Թայվանին ՊՆ-ն հայտնել է, որ գործի են դրվել չինական չորս J-16 եւ չորս J-10 կործանիչներ:

Նախարարությունը հավելել է, որ Թայվանի ռազմաօդային ուժերը մարտական պարեկություն են իրականացնում եւ նախազգուշացում են արել չինական ինքնաթիռներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում