ՊԵԿ ՄԴՊՎ շնագիտական կենտրոնն ամերիկյան կողմի հետ համագործակցության արդյունքում կհամապատասխանի միջազգային չափանիշներին

ՊԵԿ ՄԴՊՎ շնագիտական կենտրոնն ամերիկյան կողմի հետ համագործակցության արդյունքում կհամապատասխանի միջազգային չափանիշներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքի ընդլայնման ծրագրերին։

Ըստ աղբյուրի՝ 2021 թվականից ՀՀ ՊԵԿ և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև սկիզբ դրված համագործակցության արդյունքում նախատեսվում է կենտրոնում իրականացնել  շինարարական ծրագիր՝ ընդլայնելով և արդիականացնելով  կառույցի ենթակառուցվածքները: Արդյունքում կենտրոնը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց, որտեղ հնարավոր կլինի վարժանքներ և վերապատրաստումներ կազմակերպել նաև մաքսային ծառայությունների ստորաբաժանումների և այլ երկրների իրավապահ մարմինների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում