Դիմել ենք ՄՕԿ՝ ծանրամարտում ևս մեկ վարկանիշ ստանալու ակնկալիքով. ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում 5-ամսյա գործունեության ամփոփման ժամանակ Կարեն Գիլոյանը խոսել է Տոկիո-2020-ի ուղեգրերի մասին: Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցությունից, ինչի արդյունքում ծանրամարտում ազատ 8 քվոտա կա, որը պետք է բաշխվի մյուս երկրների միջև:
Գիլոյանը նշել է, որ արդեն դիմել են համապատասխան մարմիններին՝ ակնկալիքով, որ այդ 8 վարկանիշից մեկը կտրամադրվի Հայաստանին: Որոշման մասին կհայտարարվի մինչ մայիսի 30-ը:
Կարծիքներ