Իրանը մտադիր է իր «սև ցուցակում» ընդգրկել Դոնալդ Թրամփին
Իրանի արտգործնախարարությունը մտադրվել է «սև ցուցակում» ընդգրկել ԱՄՆ մի շարք բարձրաստիճան գործիչների, այդ թվում՝ ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
Իրանական լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ Թրամփից բացի, ցուցակի մեջ կընդգրկվի ինը բարձրաստիճան գործիչ:
Ավելի վաղ, իրանական կողմը Թրամփին հիշեցրել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար նա կստանա իր պատիժը՝ անկախ այն բանից՝ կլինի ԱՄՆ նախագահ, թե՞ ոչ:
Կարծիքներ