Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարներին

Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարներին

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարներին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է նախարարը:

«Իմ խոսքում ընդգծել եմ մեր երկրի առաջընթացի համար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացման հրամայականը, անդրադարձ կատարել ոլորտի արտադրական գործընթացների կատարելագործմանն ու արդիականացմանը։


Հանդիպման ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, առկա մարտահրավերները։

Քննարկվել են ոլորտային ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները, դրանցից բխող մեր անելիքները։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը»,- ասված է գրառման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում