«Հոֆենհայմ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ

«Հոֆենհայմ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ

Գերմանական «Հոֆենհայմ»-ը դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը հյուրընկալվել էր «Սլովան Լիբերեց»-ին և առավելության հասավ 0:2 հաշվով: Գերմանական ակումբի կազմում աչքի ընկան Բաումգարտները և Կրամարիչը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը հայտավորված չէր խաղին:

«Հոֆենհայմ»-ը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի 1/16 եզրափակիչում:

  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում