ՏԿԵ փոխնախարար Վարդանյանը Սոչիում կմասնակցի «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին

ՏԿԵ փոխնախարար Վարդանյանը Սոչիում կմասնակցի «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նոյեմբերի 21-23-ը կգործուղվի, Ռուսաստանի Դաշնություն (Սոչի), որտեղ կմասնակցի «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին։ 

Գործուղման մասին որոշումը նոյեմբերի 18-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի նոյեմբերի 21-23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում