Երևանի նորընտիր ավագանին այսօր քաղաքապետ կընտրի
Այսօր տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։
Օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։
Երեկ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարեցին, որ չեն մասնակցելու ավագանու այսօրվա նիստին՝ նոր ընտրությունների հասնելու նպատակով։
Նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը (Դոգ), որի գլխավորած ուժը ամենաքիչ՝ 7 մանդատ կունենա ավագանիում, հայտարարել է, որ նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում, հետևաբար «Հանրային ձայն»-ը չի բոյկոտելու ավագանու նիստը։
Կարծիքներ