Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ լավ հարաբերություններ է ունեցել իր նախագահության տարիներին

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ լավ հարաբերություններ է ունեցել իր նախագահության տարիներին

Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության տարիներին լավ հարաբերություններ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ ունեի»,- ասել է Թրամփը Ֆլորիդայում։ Հաղորդումը հեռարձակվել է պահպանողական RSBN մեդիա ընկերության YouTube ալիքով։

Միաժամանակ Միացյալ Նահանգների նախկին ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի հակամարտությունը երբեք չէր լինի, եթե ինքը լիներ երկրի նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը սիրում են իրենց երկրները և ցանկանում են, որ հաջողություն ունենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում