Ֆրանսիայի հարավում գրանցվել է քառասուն աստիճան շոգ
Ֆրանսիայում շոգի առաջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կորսիկայում, որտեղ ջերմաչափը գերազանցել է 40 աստիճանը, իսկ Պիրենեյների լեռնային հովիտներում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը։
Հուլիսի 18-ին «Météo-France» Ազգային օդերևութաբանական ծառայությունը եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է սահմանել երկրի հարավային յոթ դեպարտամենտներում ՝ բարձր ջերմաստիճանի ֆոնին:
Ըստ աղբյուրի՝ Պրովանսը, Օկիտանիան և Կորսիկան ենթարկվել են ծայրահեղ շոգի առաջին ալիքին։ Կորսիկայում գրանցվել է 40 աստիճան շոգ։ Նույնիսկ գիշերային ժամերին պահպանվել է բարձր ջերմաստիճան, որը չի իջել 27 աստիճանից:
Կարծիքներ