Շուրջ 30 տարվա դադարից հետո Արևիկ համայնքը մինչև տարեվերջ մանկապարտեզ կունենա
Շուրջ 30 տարի տևած դադարից հետո Արևիկ համայնքը մինչև տարեվերջ մանկապարտեզ կունենա։ Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը։
«Արևիկ համայնքում շարունակվում են 140 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` 26,257.6 հազ. դրամի շրջանակում:
«Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է 1970-ականների սկզբին շահագործման հանձնված և 1993 թվականին գործունեությունը դադարեցրած մանկապարտեզի տարածքում:
Արդիական նախագծով, վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մակապարտեզը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ»,- ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։
Կարծիքներ