Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհին «ՎԱԶ 2101»-ը բախվել է էլեկտրասյանը, կան զոհեր և վիրավորներ

Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհին «ՎԱԶ 2101»-ը բախվել է էլեկտրասյանը, կան զոհեր և վիրավորներ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի 1972թ. ծնված բնակիչը, վարելով իր կողմից օգտագործվող «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան,  մարտի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի մայթեզրին առկա մետաղյա էլեկտրասյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի քննչական կոմիտեից, վթարի հետևանքով ուղևորներ՝ 1988թ. ծնված Արթուր Հրաչիկի Մելքումյանը և 1989թ. ծնված Մհեր Սլավիկի Ավանեսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր 1984թ. ծնված Ռազմիկ Մուրադի Բաղրյանը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի ավագ քննիչը:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում