ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել Է 30 տրիլիոն դոլարը
Միացյալ Նահանգների պետական պարտքն առաջին անգամ գերազանցել Է 30 տրիլիոն դոլարը: Այդ մասին են վկայում ԱՄՆի ֆինանսների նախարարության՝ փետրվարի 1-ին հրապարակված տվյալները:
Ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում «միագումար պետական պարտք» սյունակում նշված Է 30,012 տրիլիոն դոլար գումարը: Դա ԱՄՆ-ի պետական պարտքի ռեկորդային ցուցանիշ Է դրա գոյության ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես գրում Է The New York Times թերթը, ընթացիկ մեծությունները ձեռք են բերվել մի քանի տարի առաջ, քան ենթադրվում Էր:
Դա դարձել Է տրիլիոնավոր պետական ծախսերի արդյունքը, որոնք Միացյալ Նահանգներն ուղղորդել Է համավարակի դեմ պայքարին, ներառյալ 5 տրիլիոն դոլարը գործազրկության, փոքր գործարարության ֆինանսական օժանդակման ընդլանված նպաստների վճարումների եւ խթանող վճարումների համար, որոնք ֆնանսավորվել են փոխառության փողերով: 2021 թվականի առաջին կեսին COVID-19-ի դեպքերի թվի նվազման ֆոնին ԱՄՆ-ի տնտեսությունում դիտվել Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կտրուկ վերականգնողական աճ. 6,3 տոկոս առաջին եռամսյակում եւ 6,7 տոկոս՝ երկրորդում:
Սակայն երրորդ եռամսյակում աճը դանդաղել Է մինչեւ 2,3 տոկոս: Փորձագետները դա կապել են «օմիկրոն» շտամի տարածման, բարձր գնաճի (2021 թվականի դեկտեմբերի արդյունքներով այն հասել Է 6,8 տոկոս նշագծին՝ ամենաբարձր ցուցանիշը 1982 թվականից ի վեր) եւ մատակարարումների գլոբալ շղթաների խնդիրների հետ: Դոնալդ Թրամփի նախագահության վերջին տարին (2020) ԱՄՆ-ի տնտեսությունը կրճատվեց 3,5 տոկոսով. դա առաջին անկումն Է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո եւ ամենանշանակալիցը 1946 թվականից հետո (այն ժամանակ երկրի ՀՆԱ-ն նվազել Էր 11,6 տոկոսով):
Ջո Բայդենի նախագահության առաջին տարվա արդյունքներով Դաշնային պահուստային համակարգը կանխատեսում Է 5,5 տոկոսով աճ: Շարունակվող համավարակի պատճաով ԱՄՆ-ը նաեւ հարկադրված Է վերցնելու ավելի ու ավելի շատ փոխառություններ. 2021 թվականի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել Է ավելի քան 29 տրիլիոն դոլար (ՀՆԱ-ի շուրջ 125 տոկոսը), ինչն իշխանություններին հարկարդել Է պետական պարտքի առավելակետը բարձրացնելու մինչեւ 31,4 տրիլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ