ԱՄՆ պետքարտուղարությունում կրկնել են դեպի Լեռնային Ղարաբաղ երկու միջանցքների բացման կարևորությունը
ԱՄՆ-ն կրկնել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող երկու ճանապարհների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ է ներգրավված Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում և վերջին շաբաթվա ընթացքում այդ թեմայի շուրջ բազմաթիվ զրույցներ է ունեցել։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է մտել հումանիտար օգնության մեկ խմբաքանակ, և այսպիսով, մենք կկրկնենք մեր կոչը կոնկրետ հարցի՝ դեպի երկիր (խմբ․ Լեռնային Ղարաբաղ) տանող երկու միջանցքների բացման կարևորության մասին՝ որպես կարճաժամկետ նպատակ, և երկու երկրների միջև վերջնական համաձայնության հասնելու կարևորության մասին՝ որպես երկարաժամկետ նպատակ», - հայտարարել է Միլլերը։
Կարծիքներ