Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, ապա՝ երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Ռուբեն Մելքոնյանը իր վարած Mercedes E420 մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին բախվել է Արմեն Հեպոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհով անցնող գնացքների համար նախատեսված երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ:
Կարծիքներ