Մոսկվայում համավարակի հետևանքով մահացել է ավելի քան 11.2 հազար մարդ. RT
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով վերջին 1 օրում մահացել է 73 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով համավարակի վերահսկման և մոնիտորինգի հարցով օպերատիվ շտաբի հաղորդած տվյալներին:
Նշվում է, որ այսպիսով, ընդհանուր առմամբ Մոսկվայում համավարակի հետևանքով մահացել է 11 209 մարդ:
«Մոսկվայում մահացել է 73 պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ, և ստացվել կորոնավիրուսի թեստի դրական պատասխան»,- նշվում է հաղորդագրությունում:
Նախօրեին հայտնել էինք Մոսկվայում 1 օրում կորոնավիրուսով վարակված ևս 72 պացիենտի մահվան մասին:
Կարծիքներ