Վահան Քերոբյանը շնորհակալագրերով է պարգևատրել 30 կին գործարարի

Վահան Քերոբյանը շնորհակալագրերով է պարգևատրել 30 կին գործարարի

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունելություն էր կազմակերպել կին գործարարների համար:

 

Երկրի տնտեսական առաջընթացին նպաստելու և զգալի ներդրման համար նախարարի կողմից շնորհակալագրերով պարգևատրվել է տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության և նորաձևության, հանրային սննդի, ծառայությունների մատուցման, ինչպես նաև բեռնափոխադրումների կազմակերպման բնագավառներում գործունեություն ծավալող շուրջ 30 կին գործարար:

 

Հանձնելով շնորհակալագրերը` նախարարը մեկ անգամ ևս կարևորել է կանանց դերն ու ակտիվությունը տնտեսության զարգացման գործընթացում և հույս հայտնել, որ միասնական ուժերով հնարավոր կլինի հասնել նոր բարձունքների և է՛լ ավելի մեծացնել կանանց դերը տնտեսության զարգացման գործում:

 

Օգտագործելով գործարարների հետ ևս մեկ անգամ զրուցելու հիանալի առիթը՝ նախարարն առանձին զրույցներ է ունեցել կին գործարարների հետ, քննարկել ոլորտային խնդիրներ, լսել նրանց առաջարկները և ծանոթացել վերջիններիս նոր նախագծերին, ինչպես նաև ձեռքբերումներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում