Գետափ բնակավայրում շչակ է գործարկվելու

Նոյեմբերի 23-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի
մարզային փրկարարական վարչությունը Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում
իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով
վարժանք։ Գործարկվելու են բնակավայրի շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ:
Կարծիքներ