ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ Աֆղանստանի բանկային համակարգը հայտնվել է կործանման եզրին. Reuters

ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ Աֆղանստանի բանկային համակարգը հայտնվել է կործանման եզրին. Reuters

Աֆղանստանի բանկային համակարգի հանդեպ ծառացել Է ավանդների զանգվածային հանման, շրջանառության մեջ փողի եւ արատարժույթի պակասի, ինչպես նաեւ խնրդահարույց վարկերի քանակի աճի խնդիրը: Նման միտումներն սպառնում են դրա լիակատար կործանմամբ, նոյեմբերի 22-ին նախազգուշացրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում:

«Աֆղանստանի ֆինանսական համակարգը եւ բանկային փոխանցումներին համակարգը կազմալուծված են: Բնակչության կողմից բանկային ավանդների զանգվածային հանման խնդիրը պետք Է անհապաղ լուծվի՝ արտադրության ոլորտի հեռանկարները բարելավելու եւ բանկային համակարգի կոլապսը կանխելու համար»,- մեջբերում Է կատարում Reuters գործակալությունը միջազգային կազմակերպության զեկույցից:

Այնտեղ նշված Է, որ նման սցենարի սոցիալ-տնտեսական հետեւանքները կլինեն վիթխարի, այդ թվում չի բացառվում փախստականների թվի ավելացման հավանականությունը, իսկ բանկերի վերականգնումը կարող Է տասամյակներ տեւել: Իրավիճակը սաստացնում Է «Թաիբան» արմատական շարժման եւ դրա պարագլուխների միջազգային-իրավական վիճակը, նշել Է Աֆղանստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Աբդալա ադ Դարդարին:

Թալիբների կողմից իշխանության զավթումից հետո դադարել Է միջազգային օգնության տեսքով ֆիանսական հոսքը զարգացման նպատակով, Իսլամական Հանրապետության արտասահմանյան հաշիվները սառեցվել են:

Աֆղանստանի բանկերի լուծարունությունը խստ կախված Է արտարժույթի ներարկումներց: Այդ պայմաններում բնակչությունը գերադասում Է խնայողությունները պահել իր մոտ: Ինչպես հիշեցնում Է Reuters-ը, թողարկված ազգային արժույթի սոսկ փոքր մասն Է գտնվում իրական շրջանառությման մեջ. 500 հազար դոլարին համարժեք գումար 4 միլիարդ դոլարից:

Այդ պատճառով բանկերը սահմանել են հաշիվներից միջոցների հանման սահմանափակումներ: ՄԱկ-ի Զարգացման ծրագրի կանխատեսումների համաձայն՝ ներկայիս միտումը պահպանվելու դեպքում «դեպոզիտային բազայի շուրջ 40 տոկոսը կորստի կմատնվի» ընթացիկ տարվա վերջին: 2020 թականի վերջից մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր կրկնապատիկ՝ մինչեւ 57 տոկոս աճել Է խնդրահարույց վարկերի բաժինը:

«Եթե այս միտումը շարունակվի, Աֆղանստանի բանկերը չեն կարող դիմանալ հաջորդ կես տարում»,- եզրափակել Է ադ Դարդարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում