Գյումրիում շտապ օգնության մեքենայի հարբած վարորդը վթարի է ենթարկվել
Այսօր՝ ապրիլի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբետ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնելիս է եղել կանչի վայր։ Արդեն վթարի վայրում Հ․ Սարգսյանը փորձել է պարեկներին մոլորեցնել, սակայն դա նրան չի հաջողվել։
Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ