Մի՛ վախեցեք, օգտագործեք հնարավորությունը. Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսուցիչներին
«Ինչպես գիտեք, ամբողջությամբ փոխել ենք ուսուցիչների տարակարգի մեխանիզմը, որ գործում էր շուրջ տասը տարի և 10 տարվա արդյունքում ոչ ոք չուներ ամենաբարձր՝ չորրորդ աստիճանի տարակարգ՝ հիսուն տոկոս հավելավճարով։
Լրիվ վերափոխված համակարգով նոր ենք մեկնարկել գործընթացը, արդեն կան առաջին արդյունքները, և առաջին իսկ փորձից արդեն ունենք ուսուցիչ, որ չորրորդ՝ ամենաբարձր տարակարգ ունի նոր մոտեցմամբ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կոչ անելով ուսուցիչնեին չվախենալ, դիմել, քանի որ նոր մոտեցումները ուղղված են միայն նրան, որ խրախուսեն ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ վարձատրության բարձրացմանը զուգընթաց։
«Ի դեպ, արդեն ավելի քան հազար դիմում ունենք կամավոր ատեստավորման համար։ Դիմում են նաև այս պահին ուսուցիչ չաշխատող, բայց պահանջներին բավարարող մարդիկ։ Դիմում են նաև քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչները։ Դիմում են նաև միջին մասնագիտական կրթությամբ դպրոցներում դասավանդող ուսուցիչները։
Օգտագործեք բոլոր հնարավորությունները, սիրելի ուսուցիչներ, դրանք միայն նպաստելու են մեր երեխաների կրթության որակի բարձրացմանը, որ բոլորիս գերխնդիրն է»,- գրել է Անդրեասյանը։
Կարծիքներ