Վանաձորի գլխին էլ կախված է այն նույն դամոկլյան սրից, որը կախված էր Բեյրութի գլխին. գրառում

Վանաձորի գլխին էլ կախված է այն նույն դամոկլյան սրից, որը կախված էր Բեյրութի գլխին. գրառում

#Բաց_նամակ ՀՀ կառավարությանը

ԿԱՄ

#Վանաձորի-գլխին-կախված-դամոկլյան-սուր

#Բեյրութ|ի ողբերգությունը ոչ միայն #Լիբանան|ի ժողովրդի, այլև համամարդկային ցավ ու ողբերգություն է։
Երեկվանից հայերս սրտի ցավով հետևում ենք արհավիրքի հետևանքներին, աղոթում մեր բարեկամ ժողովրդի համար... Շատ֊շատերը զորակցության խոսքեր են գրում կամ գլխավոր նկարին հատուկ շրջանակ ամրացնում՝ արտահայտելով իրենց վշտակցությունը։ Պետական մակարդակով ևս անդրադարձ կատարվեց...

Բայց... Այստեղ մի կարևոր 《ԲԱՅՑ》 կա. մեծարգո՛ պարոնայք և տիկնայք, ի՞նչ է, մոռացե՞լ եք, որ դեռևս ԽՍՀՄ տարիներից #Վանաձոր|ի գլխին էլ կախված է այն նույն դամոկլյան սրից, որը կախված էր Բեյրութի գլխին։ Միայն թե չասեք՝ չեք հիշում, կամ մեր դեպքում անվտանգ է։ Չեմ ուզում հավատալ, թե հետհեղափոխական Հայաստանում էլ թքած ունեք տարիներ շարունակ պետության կողմից անտեսված, բայց հասարակության համար օրհասական դարձած այս խնդրի վրա։

Եթե չեք հիշում, ապա հիշեցնեմ՝ վերջին 2 տասնամյակում Վանաձորի արդյունաբերական հսկան անգործության ու թալանի է մատնվել, ընդ որում՝ #Վանաձոր_Քիմպրոմ»-ում ամենավտանգավորը գործարանում առկա մոտ #94_տոննա #հեղուկ_ամոնիակ|ն է և մոտ #4_տոննա #ամոնիակաջուր|ը, որոնք պահպանվում են նոր պահեստարանի 6 բաքերում: Ժամանակի ընթացաքում ամոնիակի պահպանման բաքերը, խողովակները և սարքավորումները քայքայվել են: Պահեստարանում սպասարկման աշխատանքներ չեն իրականացվում: Ի դեպ՝ շոգ եղանակներին հեղուկ ամոնիակը տաքանալու հետևանքով սկսում է գոլորշիանալ, ապա բաքերում ճնշումը մեծանում է և կարող է վթարի պատճառ հանդիսանալ։

Կարծում եմ՝ դժվար չէ պատկերացնելը՝ ինչ արհավիրք կդառնա ողջ Հանրապետության համար, եթե #ամոնիակ|ի ժանգոտած բաքերում վթար լինի...

Ե՞րբ եք ականջալուր լինելու ժողովրդի ձայնին... երբ անդառնալի հարված հասցվի՞ արդեն իսկ ողնաշարը կոտրած, հիմա հազիվ ոտքի կանգնող մեր մի բուռ հայրենիքին ու ժողովրդին...

ՀՀ կառավարություն

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Ֆեյսբուքյան օգտատեր Նվարդ Առաքելյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում