Ստամբուլում 5 հարկանի շենք է փլուզվել

Ստամբուլում 5 հարկանի շենք է փլուզվել

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, հինգ հարկանի շենք է փլուզվել։ Ինչպես հաղորդում է Haberturk հեռուստաալիքը, տունը բնակեցված չի եղել, սակայն առաջին հարկում փոքրիկ ռեստորան է եղել։

Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

Նշվում է, որ հաստատության սեփականատերը ժամանակին զգացել է, որ շենքը փլվում է, և կարողացել է դուրս վազել փողոց։ Ականատեսները հայտնել են, որ շենքն ամբողջությամբ փլուզվել է այն բանից հետո, երբ ներսում գտնվող բոլորին հաջողվել է դուրս գալ դրանից։

Կառույցը առավոտյան է սկսել փլուզվել, ինչի պատճառով դադարեցվել է տրամվայի շարժը, իսկ փողոցը, որի վրա գտնվում է շենքը, մասամբ արգելափակվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում