Զինվորական տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր

Զինվորական տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր

Զինվորական տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:

«Ճշգրիտ հաշվարկ, կրակի կառավարում, նշանակետի խոցում: Հրետանին կոլեկտիվ զինատեսակ է: Յուրաքանչյուրս հստակ գիտակցում ենք մեր գործի կարևորությունն ու ջանում կատարյալ տիրապետել հրետանավորի մասնագիտության բոլոր նրբություններին: Ռազմական գիտելիքների լավ իմացությունը վստահություն է հաղորդում, վճռականություն և հաստատակամություն»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում