Ֆիլիպիններում մոլեգնում է «Վամկո» մահաբեր թայֆունը. զոհերի թիվը հասել է 67-ի․ Տեսանյութ
Ֆիլիպիններում մոլեգնող «Վամկո» մահաբեր թայֆունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 67-ի, ընդ որում՝ 12 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղետների կառավարման պետական գործակալությանը:
Երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատրաստվում է այցելել երկրի հյուսիսում Ռուգեգարաո քաղաք Կագայան Հարթավայրում իրավիճակին ծանոթանալու համար, որտեղ տեղի է ունեցել ջրհեղեղ մահաբեր ցիկլոնի հետեւանքով:
Նշվում է, որ Կագայան Հարթավայրում զոհվել է 22 մարդ, հարավային նահանգներում՝ 17, մայրաքաղաքային շրջանում՝ 8, եւս 20 քաղաքացի՝ այլ շրջաններում:
Ընդ որում՝ 21 մարդ ստացել է վնասվածքներ:
Կագայան Հարթավայրի բազմաթիվ շրջաններ, այդ թվում՝ հացահատիկի արտադրությամբ զբաղվող, անցել են ջրի տակ, հաղորդում է տեղական ԶԼՄ-ները:
Թայֆունով պայմանավորված ուժգին ջրհեղեղների հետեւանքով տուժել են հազարավոր ընտանիքներ, որոնցից շատերը բարձրացել են իրենց երկհարկանի տների տանիքին տարերքից փրկվելու համար:
Ջրհեղեղի հետեւանքով գյուղատնտեսությանը հասցված վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է 1.2 մլրդ պեսո (25 մլն ԱՄՆ դոլար), մինչդեռ ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է 470 մլն պեսո:
Վնասվել է նաեւ շուրջ 26 հազար տուն:
Կարծիքներ