Հարավային Կորեայում պատմել են «Սպուտնիկ V»-ին հավանություն տալու հեռանկարների մասին

Հարավային Կորեայում պատմել են «Սպուտնիկ V»-ին հավանություն տալու հեռանկարների մասին

 Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ հարավկորեական GL Rapha-ն (Hankook Korus), որը «Սպուտնիկ V»-ն կարտադրի Հարավային Կորեայում, փաստաթղթեր են պատրաստել հանրապետությունում ռուսաստանյան պատվաստանյութին հավանություն տալու գործընթաց սկսելու համար: Այդ մասին հաղորդել Է GL Rapha-ն:

«Երկրի ներսում մենք փաստաթղթեր ենք պատրաստում Հարավային Կորեայում պատվաստանյութի օգտագործման հավանություն ստանալու համար եւ ստուգում ենք, թե ինչպիսին են մյուս անհրաժեշտ ասպեկտները եւ պայմանները թույլտվություն ստանալու համար»,-հաղորդել Է ընկերությունը: Հարավկորեական ընկերությունների կոնսորցիումը՝ GL Rapha-ի գլխավորությամբ, պլանավորում Է արտադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 500 մլն չափաբաժին, GL Rapha-ն ինքը նաեւ առանձին պարտավորագիր Է կնքել ՌՈւՆՀ-ի հետ պատվաստանյութի եւս 150 միլիոն չափաբաժին ստեղծելու համար. ընդամենը 650 միլիոն չափաբաժին: Ներկայում տեխնոլոգիաների հանձնումը GL Rapha-ին՝ որպես կոնսորցիումի ղեկավար, արդեն ավարտվել Է:

Սպասվում Է, որ մայիսին կսկսվի լայնամասշտաբ առեւտրային արտադրությունը: Դեռեւս ամբողջ ծավալը պայմանագրվել Է ուրիշ երկրներ արտահանելու համար, բայց ընկերությունն արդեն քանիցս հայտարարել Է, որ պատրաստ Է ավելի շատ արտադրելու ՌՈւՆՀ-ի պահանջին, այդ թվում՝ ներքին շուկայի համար: Նաեւ վերջերս հայտնի Է դարձել Հարավային Կորեայում ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության գծով Huons Global ընկերության գլխավորությամբ եւս մեկ կոնսորցիում ստեղծելու մասին: Պլանավորվում Է ամսական արտադրել 100 միլիոն չափաբաժին, փորձնական խմբաքանակը կարող են ստեղծել օգոստոսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում