Արտակ Բեգլարյանը դադարեցնում է Երևանում սկսած նստացույցը, անցնում բողոքի ակցիայի այլ ձևաչափի

Արտակ Բեգլարյանը դադարեցնում է Երևանում սկսած նստացույցը, անցնում բողոքի ակցիայի այլ ձևաչափի

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցը դադարեցնում է:

Այս մասին Բեգլարյանը հայտարարեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։

Նա միաժամանակ ասաց, որ ողջունում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամների երեկվա հայտարարությունները, որոնց մեծ մասով Ադրբեջանից պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Նստացույցը դադարեցնելը չի նշանակում առաքելության ավարտ։ Բեգլարյանը տեղեկացրեց, որ  նստացույցի և բողոքի ակցիաների այս տարբերակը փոխարինելու են այլ ձևաչափով։

«Որոշել ենք ամեն երեկո՝ ժամը 19:00-ից, մի քանի ժամ շարունակ այստեղ հավաքվել, մտքերի փոխանակում կիրականացնել, տեղեկություններ փոխանակել ու պլանավորել հաջորդ օրվա անելիքները, իսկ օրվա ընթացքում մեր աշխատանքային պարտականությունները կիրականացնենք, որպեսզի ավելի արդյունավետ կերպով օգտագործենք ժամանակը և մեր ունեցած ներուժը», - մանրամասնեց ԱՀ պետնախարարի խորհրդականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում