Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը դեկտեմբերի 11-14-ը կլինի Հայաստանում
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ֆրանսիացի հայտնի գրող և լրագրող Էրիկ Զեմուրը եռօրյա այցով Հայաստան կժամանի դեկտեմբերի 11-ին:
Այս մասին նա գրել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ կզբաղվի Հարավային Կովկասում ֆրանսիական ներդրումների, միջմշակութային երկխոսության և քաղաքականության հարցերով։ Սա Զեմուրի առաջին նախընտրական այցն է:
Նրա խոսքով՝ Հայաստանը Ֆրանսիայի վաղեմի բարեկամն է:
Զեմուրն հանդես է գալիս որպես աջ քաղաքական հայացքների կողմնակից: 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վիլպենտ քաղաքում հասարակական-քաղաքական ակցիայի ժամանակ Զեմուրը հայտարարել է «Ռեկոնկիստա» (Reconquête) քաղաքական միավորման ստեղծման մասին: 2022 թ. Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին նա պաշտոնապես հայտարարել է 2021 թ. նոյեմբերի 30-ին:
Կարծիքներ