Նյու Յորքում կինն առաջին անգամ կղեկավարի ոստիկանությունը

Նյու Յորքում կինն առաջին անգամ կղեկավարի ոստիկանությունը

Նասսաու շրջանի դետեկտիվների բաժնի ղեկավար Քիչանտ Սյուելը կգլխավորի Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքը: Նա առաջին կինն է, որ ստանձնել է այս պաշտոնը։ Հաղորդում է New York Times-ը։

Նշվում է, որ Սյուելի նշանակումը դիտվում է որպես Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Էրիկ Ադամսի առանցքային որոշումներից մեկը, որը պաշտոնը ստանձնելու է հունվարի 1-ից և ներկայումս ձևավորում է իր վարչակազմը։

Նասսաուի ոստիկանական ուժերում իր 23 տարվա ծառայության ընթացքում աֆրոամերիկացի Սյուելը աշխատել է թմրանյութերի վերահսկման և բարձր մակարդակի հետաքննության ոլորտում: 2020 թվականի սեպտեմբերին նա դարձել է դետեկտիվների բաժնի պետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում