Շրի Լանկայում անձրևներից առաջացած հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
Շրի Լանկայում մեկ շաբաթվա ընթացքում հորդառատ տեղումներն ու քամին 14 մարդու կյանք են խլել։ Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը։ Մեկ մարդ համարվում է անհետ կորած։
Շրի Լանկայի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի տվյալներով՝ վատ եղանակից տուժել է ընդհանուր առմամբ ավելի քան 100 հազար ընտանիք, առնվազն 22 մարդ վիրավոր է։
Օդերևութաբաններն առաջիկա օրվա ընթացքում երկրի տարածքի մեծ մասում անձրևների շարունակություն են կանխատեսում։ Ափամերձ բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես տեղափոխվել անվտանգ վայրեր։
Կարծիքներ