ԱՄՆ-ն Ուկրաինային Ռուսաստանի դեմ կիրառելու նպատակով հրթիռներ չի տրամադրի. Բայդեն

ԱՄՆ-ն Ուկրաինային Ռուսաստանի դեմ կիրառելու նպատակով հրթիռներ չի տրամադրի. Բայդեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ծրագրում Կիևին տրամադրել հրթիռային համակարգեր, որոնցով հնարավոր է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքներին, գրում է Reuters գործակալությունը:

ԱՄՆ-ի նախագահը նման հայտարարություն է արել այն հրապարակումների ֆոնին, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի հրթիռային համակարգեր:

Մայիսի 21-ին Ջո Բայդենը Ուկրաինային ռազմական, տնտեսական, հումանիտար օգնություն տրամադրելու մասին օրենք է ստորագրել: Նախագահը կոնգրեսից  33 մլրդ դոլար է խնդրել, սակայն խորհրդարանականները գումարը մեծացրել են՝ հասցնելով 40 միլիարդի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում