Իտալիայում թանկացումների դեմ բողոքի զանգվածային ցույցեր են սպասվում

Իտալիայում թանկացումների դեմ բողոքի զանգվածային ցույցեր են սպասվում

Իտալիայի սպառողների ասոցիացիաների կոչով հունիսի 10-ին երկրի խոշոր քաղաքներում կանցկացվեն բողոքի զանգվածային ցույցեր սակագների կտրուկ բարձրացման դեմ, որոնք հսկայական վնաս են հասցնում քաղաքացիներին և տնտեսությանը, որոշումն ընդունել է սպառողների 16 ասոցիացիաների ղեկավարությունը: Նրանց բնորոշմամբ՝ երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

«Մենք գործ ունենք ոչ թե սովորական կամ ժամանակավոր թանկացման, այլ իրական արտակարգ իրավիճակի հետ, որը սնվում է չարդարացված, սպեկուլյատիվ երևույթներով: Ստեղծված իրավիճակը ստիպում է ընտանիքներին դիմանալ դժվարություններին ինչը կհանգեցնի ծանր հետևանքների»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում