Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է 6%-ով

Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է 6%-ով

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 3,6 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 51 հազար մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ նոր վարակների և մահացությունների թիվը նախորդ յոթ օրվա համեմատ աճել է 6%-ով։

«Ընդհանուր առմամբ, հիվանդացությունը շարունակել է աճել ավելի քան մեկ ամիս: Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է գրեթե 3,6 միլիոն հաստատված նոր դեպք, ինչը նախորդի համեմատ 6%-ով ավել է»,- ասվում է ԱՀԿ համաճարակային տեղեկագրում։ 

Նոր վարակների գրեթե 67%-ը տեղի է ունենում Եվրոպայում։ Այնտեղ գրանցվել է հիվանդացության 11 տոկոս աճ։ Միաժամանակ, վարակվածների թվի նվազում է գրանցվել Հարավարևելյան Ասիայում (11%-ով), Արևելյան Միջերկրական ծովում (9%-ով) և Աֆրիկայում (4%-ով)։ Մահացության աճ է գրանցվել Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (29%), Ամերիկայում (19%) և Եվրոպայում (3%)։ Սակայն մահացությունների թիվը նվազել է Աֆրիկայում (30%-ով), Հարավարևելյան Ասիայում (19%-ով) և Արևելյան Միջերկրական ծովում (4%-ով)։

Տեղեկագրում ներկայացված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում վարակվել է 3 597 398 մարդ, գրանցվել է մահվան 51 373 դեպք։  

Դելտա շտամը, որը շարունակում է գերիշխել աշխարհում, հայտնաբերվել է վերջին 60 օրվա վերլուծությունների 99,8%-ում, նշում է ԱՀԿ-ն։

Նոյեմբերի 23-ի դրությամբ՝ համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 257 469 528 դեպք և 5 158 211 մահվան դեպք։ Վարակվածների թիվն օրական ավելացել է 436031-ով, մահացել է 6433 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում