ՀԱՀ-ում անտառային հրդեհը տարածվել է Քեյփթաունի համալսարանի շենքի վրա

ՀԱՀ-ում անտառային հրդեհը տարածվել է Քեյփթաունի համալսարանի շենքի վրա

Խոշոր հրդեհ է բռնկվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ մայրաքաղաք Քեյփթաունից որ հեռու։ Կրակը տարածվել է Քեյփթաունի համալսարանի ուսանողական ավանի և գրադարանի շենքի վրա, հայտնում է տեղի South African պարբերականը։ Ուսանողները տարհանվել են։

Անփութության հետևանքով հրդեհը բռնկվել է կիրակի, Սեղան կոչվող լեռան լանջերին։ Հրշեջներին դեռևս չի հաջողվել զսպել կրակի տարածումը։ Հրդեհաշրջման աշխատանքներին խոչընդոտում է ուժգին քամին։ Բնակիչներին խորհուրդ է տրվել փակ պահել պատուհանները՝ ծխից չտուժելու համար։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է մի քանի ինքնաթիռ և ուղղաթիռ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում