Քոչարյանին սատարող իմ մտերիմներ. Ձեր դաշինքի ղեկավարների անունների հետ մի խաղացեք ու ժողովրդին ամեն օր մի ապացուցեք, որ իրանք ճիշտ ընտրություն են արել. Սոս Ջանիբեկյան

Քոչարյանին սատարող իմ մտերիմներ. Ձեր դաշինքի ղեկավարների անունների հետ մի խաղացեք ու ժողովրդին ամեն օր մի ապացուցեք, որ իրանք ճիշտ ընտրություն են արել. Սոս Ջանիբեկյան

Շատ եմ թափառում փողոցներում, «Հայաստան դաշինք»-ի տիպը հետևը կպցրած մեքենաները ամենավատն են իրանց պահում բոլոր մեքենաների մեջ ( իհարկե օփելներից հետո), ամենավատն են քշում ու ամենասխալ տեղերն են պարկինգ անում :

Էսօր էլ ինձ մեկը տեսավ իրա եքա ջփից սկսեց գոռալ.« Հա-յա-ստա~ն, Հա-յա-ստա~ն » , նայեցի դեմքին հետո համարներին ,ռուսական համարներ էին , ուզում էի ասեի.« այ ախպեր ,հաստատ դու ռուսական պասպորտ էլ կունենաս , ինչ կլնի՞ աախպերական դու Հայաստան մի գոռա էլի էս շոգին : էն էլ շատ շոգ էր , ալարեցի:

Ասածս ինչ ա , ախպերներ ջան, Ձեր դաշինքի ղեկավարների անունների հետ մի խաղացեք ու ժողովրդին ամեն օր մի ապացուցեք, որ իրանք ճիշտ ընտրություն են արել:

Հ.Գ

Քոչարյանին սատարող իմ մտերիմներ, ընկերներ իսկապես սրտացավորեն կասեմ հետևեն էս երևույթին, որ նման պահվածքները ընդանրական չվերագրվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում