ԱՄՆ-ում հոթ դոգ ուտելու նոր ռեկորդ է սահմանվել
Նյու Յորքում կիրակի` հուլիսի 4-ին, ԱՄՆ Անկախության օրվա առթիվ անցկացվել է հոթ դոգ ուտելու հերթական միջազգային մրցույթը, հաղորդում է ESPN- ն:
1972 թվականից ի վեր ամերիկյան արագ սննդի ցանց Nathan’s- ի կողմից կազմակերպված մրցույթում հաղթանակ է տարել ամերիկացի Ջոուի Չեսթնաթը` Ծնոտ մականունով: Տասը րոպեի ընթացքում տղամարդը կերել է 76 հոթ դոգ` գերազանցելով իր 2020 թվականի նախորդ ռեկորդը. այդ ժամանակ նա կերել էր 75 hոթ դոգ:
Ընդհանուր առմամբ սա ռեկորդակրի 14-րդ հաղթանակն է նման մրցույթներում։
Կարծիքներ