«Վեստ Արմենիա» ակումբը դադարեցնում է գործունեությունը

«Վեստ Արմենիա» ակումբը դադարեցնում է գործունեությունը

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է գործունեությունը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ««Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը ստիպված է հայտարարել գործունեության դադարեցման և Հայաստանի գալիք առաջնության չմասնակցելու մասին: Ափսոսանքով ենք տեղեկացնում, որ ֆինանսական խնդիրները խորացան կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ինչը հանգեցրեց այսպիսի վերջնական որոշման: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, այն անձանց, ովքեր եղել են թիմի մի մասնիկն ու կանգնած են եղել ակումբի կողքին: Հայկական ֆուտբոլի մասնակիցներին թույլ տվեք մաղթել անխափան շարունակություն և զարգացում` անկախ բոլոր խոչընդոտներից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում