«Լեոն»՝ Ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթի հաղթող

«Լեոն»՝ Ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթի հաղթող

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթի եզրափակիչը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Եզրափակիչում մրցում էին Ֆուտզալ լիգա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Լեոն» և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»։

Բավական լարված և հետաքրքիր պայքարում «Լեոն» հաղթանակ տարավ 3։2 հաշվով և երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց գավաթակիր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում