Քաղաքաշինության բաժնի աշխատողները բողոքարկում են ավագանու որոշումը. «Հրապարակ»
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի աշխատողները դիմել են վարչական դատարան՝ բողոքարկելով Երեւանի ավագանու որոշումը՝ կոմունալ եւ քաղաքաշինության բաժինների միավորման մասին։ Հայցվորները 5-ն են։ Նրանք միջնորդել են, որ կասեցվի ավագանու որոշումը՝ մինչեւ վերջնական ակտ կայացնելը, սակայն դատարանը մարտի 3-ին մերժել է միջնորդությունը՝ մատնացույց անելով Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի 1-ին կետը, որով հայցը վարույթ ընդունելու դեպքում վիճարկվող ակտի գործողությունն իրավունքի ուժով կասեցվում է։
Այս որոշման հիման վրա Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի ԺՊ-ն դիմել է Կենտրոնի թաղապետին՝ տեղեկացնելով, որ կասեցնի ավագանու որոշման կատարումը։ Մեզ ասացին, որ դատարանը նախկինում ավագանու որոշումների դեմ հայցերը վարույթ չէր ընդունում։
Կարծիքներ