Վրաստանը պատրաստակամ է նպաստելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը. կայացել է Փաշինյանի ու Կոբախիձեի հանդիպումը
Երևանում կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումը:
Քննարկվել են երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին:
Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։
Կոբախիձեն Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն, օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Կարծիքներ