Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանը

Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը (Արկո): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նկարիչների միությունը:

Արկադի Բաղդասարյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:

Նկարիչը ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Հայաստանում աբստրակտ արվեստի հիմնադիրներից է:

1960 թվականին ավարտել է Բաքվի ռուսական դպրոցը, 1965 թվականին՝ Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1974-1982 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում:

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում