Դի Լորենցոն ճանաչվել է Նապոլիի՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստը
«Նապոլիի» եզրային պաշտպան Ջովանի Դի Լորենցոն երկրպագուների կողմից ճանաչվել է թիմի՝ օգոստոսի լավագույն խաղացող։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է նեապոլիտանական ակումբի պաշտոնական կայքը։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Դի Լորենցոն մասնակցել է երեք հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում 30-ամյա պաշտպանը մասնակցել է 37 խաղի, որոնցում դարձել է երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Երեք տուրից հետո «Նապոլին» վաստակել է վեց միավոր և այժմ զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի սեպտեմբերի 16-ին, մրցակիցը կլինի «Ջենովան»։
Կարծիքներ