Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 452 հազար 374 պատվաստում
Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 միլիոն 452 հազար 374 պատվաստում: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարությունը հայտնում է, որ պատվաստումների ընդհանուր թվից առաջին դեղաչափը 869 հազար 750-ն է, երկրորդ դեղաչափը՝ 582 հազար 624-ը:
Կարծիքներ