Սոն Հին Մինը հաստատել է, որ մնում է Տոտենհեմում

«Տոտենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հեն Մինը հաստատել է, որ կմնա Լոնդոնում։ Գրում է Armsport.am-ը։
«Ես դեռ շատ բաներ ունեմ, որոնք ցանկանում եմ անել Պրեմիեր լիգայում: Ինձ համար հիմա փողը կարևոր չէ, բայց իմ սիրելի առաջնությունում խաղալու հպարտությունը կարևոր է։ Ցանկանում եմ ավելի շատ խաղալ «Տոտենհեմում», – Սոն Հին Մինի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը մտադիր է պայմանագիր կնքել «Ալ-Իթթիհադի» հետ: Արաբական ակումբը պատրաստ էր տրանսֆերի համար վճարել 60 միլիոն եվրո, ինչպես նաև Սոն Հին Մինին առաջարկել է տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ:
Կարծիքներ