Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուրբաթ օրը 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ, կենտրոնը գտնվում է օվկիանոսի հատակին մոտ 50 կմ խորության վրա։
Զոհերի ու ավերածությունների, ինչպես նաև «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանում արտակարգ իրավիճակների մասին տվյալներ չկան։ Ցնցումները զգացվել են Միյագի, Իվատե, Աոմորի պրեֆեկտուրաներում։
Մոտավորապես նույն տարածքում մարտի 16-ի լույս 17-ի գիշերը տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ 7,3 մագնիտուդով։ Դա հանգեցրել է առնվազն երեք մարդու մահվան, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։ Տարերային աղետը առաջացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ, խափանումներ երկաթուղային տրանսպորտի աշխատանքում։
Կարծիքներ